Բոլոր նորակառույցները
Գտե՛ք Ձեզ ամենահարմար տարբերակը՝ ընտրելով մարզը, տեսակը, բյուջեն և այլ չափանիշներ։
2028սկսած 19,400,000 ֏
Աբովյան Արարե
2027սկսած 26,026,000 ֏
Աբովյան Սիթի Հաուս
սկսած 19,040,000 ֏
Աբովյան հիլզ
2027սկսած 37,700,000 ֏
Ավան Ավենյու
2027սկսած 34,828,500 ֏
Ավենյու Դավթաշեն
2028սկսած 21,500,000 ֏
Ավրորա Հաճն Ռեզիդենս
2024սկսած 34,504,200 ֏
Ալվինա 2

սկսած 31,500,000 ֏
Ամերիկանա Արմենիա
2029սկսած 25,200,000 ֏
Անահիտ
Երևանից դուրս եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտին մնացել է
88օրԴեռ հարցե՞ր ունեք
Թողե՛ք հայտ, և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կօգնի ու կպատասխանի եկամտային հարկի վերադարձին և անշարժ գույքի շուկային վերաբերող Ձեր բոլոր հարցերին: Խորհրդատվությունն անվճար է։
Իմացե՛ք Ձեր եկամտային հարկի վերադարձի չափը
Բացել հաշվիչըՀաճախ տրվող հարցեր
Պատասխաններ եկամտային հարկի վերադարձի ամենատարածված հարցերին
Հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձը պետական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեր վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը։ Պարզ ասած՝ եթե դուք պաշտոնապես աշխատում եք և ձեր աշխատավարձից վճարում եք եկամտային հարկ, ապա համապատասխան պայմաններին բավարարող անշարժ գույք հիփոթեքով ձեռք բերելու դեպքում կարող եք վերադարձնել այդ հարկի մի մասը։
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ-ում պաշտոնապես աշխատող անձինք՝ անկախ քաղաքացիությունից, եթե հիփոթեքային վարկը ձևակերպված է Հայաստանում, իսկ անշարժ գույքը համապատասխանում է ծրագրի պայմաններին։
Ծրագիրը աստիճանաբար ավարտվում է Հայաստանի տարբեր մարզերում։ Երևանում նոր հիփոթեքների համար այն վերջնականապես ավարտվել է 2025 թվականին, սակայն դեռ հնարավոր է գտնել առանձին օբյեկտներ, որոնք համապատասխանում են ծրագրին՝ նախկինում ստացված շինթույլտվությունների շնորհիվ։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում ծրագրից հնարավոր է օգտվել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Ներկայում ծրագրի պայմաններին համապատասխանող անշարժ գույքի ամենամեծ ընտրանին Կոտայքի մարզում է՝ Երևանին մոտ բնակարաններ, տներ և առանձնատներ։ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ծրագիրը կգործի մինչև 2029 թվականի հունվարի 1-ը։ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի համար գործում են հատուկ պայմաններ:
Առավելագույն վերադարձը կազմում է 750,000 դրամ եռամսյակում, այսինքն՝ մինչև 3,000,000 դրամ մեկ տարվա ընթացքում։ Սակայն փաստացի գումարը կարող է փոքր լինել՝ կախված ձեր վճարած եկամտային հարկից, հիփոթեքային տոկոսների չափից և սահմանված եռամսյակային շեմից։ Վերադարձվում է նշված երեք գումարներից ամենափոքրը, իսկ տվյալ եռամսյակում չօգտագործված գումարը չի փոխանցվում հաջորդ եռամսյակ։ Որպեսզի նախապես իմանաք, թե որքան գումար կարող եք վերադարձնել հենց Դուք, օգտվե՛ք եկամտային հարկի վերադարձի հաշվիչից։
Եթե դուք մինչև ծրագրի ավարտը հիփոթեքով բնակարան ձեռք բերեք և բավարարեք բոլոր անհրաժեշտ պայմաններին, ապա վերադարձի վճարումները կշարունակվեն մինչև ձեր հիփոթեքային վարկի ավարտը։
